211652_close_icon

Ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները. Գորիսի փոխքաղաքապետ

views-count41254 դիտում article-date 18:10 29-03-2021

Երեկ գիշերն ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները։ Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։

«Երեկ գիշերն ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները։ Վարորդը պատմում է, որ Ստեփանակերտից գիշերն է դուրս  եկել,  դեպի Գորիս ճանապարհվել,  թանձր մառախուղ է եղել, զգացել է, որ մեքենային  քարերով հարվածում են։

Դեպքը տեղի է ունեցել գիշերը, ժամը՝ 01։30-ին։ Վարորդը կանգ չի առել,  շարունակել է  վարել, Գորիս է հասցրել   զոհվածների մարմինները։ Սրանք փաստեր են թշնամու ագրեսիվ վարքի մասին, որոնք   պետք է արձանագրվեն եւ միջոցներ ձեռնարկվեն։

Խաղաղ բնակչի անվտանգ տեղաշարժի իրավունքը ի վերջո ո՞վ  պետք է վերջապես երաշախավորի»,- գրել է նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Երեկ գիշերն ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները։...

Опубликовано Irina Yolyan Понедельник, 29 марта 2021 г.

Նմանատիպ նյութեր