37008 դիտում
13:10 12-05-2021
Ադրբեջանցիները պետական սահմանն անցել են ու առաջ են եկել. Գորիսի փոխքաղաքապետ. armeniasputnik.am
Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս երեկ կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։
Ինչպես հայտնում է armeniasputnik.am-ը, այս պահի դրությամբ ադրբեջանցիները մի քիչ առաջ են եկել։ Կրակոցներ չեն եղել, բայց որ առաջ են եկել, հաստատ է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
«Հիմա զինվորականները բանակցում են, որ հետ գնան»,-ասաց նա։
Իրինա Յոլյանն իր հերթին ֆեյսբուքյան էջում նշել է.
«Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս երեկ կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են։ Այս պահին բանակցում են։
«Սև լճի տարածքից կիլոմետրերով առաջ են եկել և կանգնել։ Եթե GPS-ով Սև լճի 30տոկոսն էր թշնամունը, սրանք էնքան են իրենց արտոնյալ համարում, որ որոշել են հասնել մինչև բնակավայր ու Շուռնուխի օրինակով առաջ գալ։ Ժողովուրդ, չգիտեմ` էլի ով ինչ կհերքի, բայց լսեք սյունեցիների ահազանգը, բոլորիս վերջը գալու է, եթե շարունակենք այս վտանգավոր անտարբերությունը»,-գրել է Իրինա Յոլյանը։
Հիշեցնենք` լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր են տարածվել այն մասին, որ Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում թշնամին մրտական գործողություններ է սկսել, նշվում էր նաև վիրավորների առկայության մասին։
ՀՀ ՊՆ–ում Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան այս տեղեկությունները չհաստատեցին։
Սյունիքի մարզպետարանում ևս հայտնեցին, որ նման տեղեկություն չունեն։
Նմանատիպ նյութեր
11964 դիտում
14:11 13-09-2021
«Իրանցի վարորդներից ադրբեջանցիները 250 դոլար փող են ուզում». Գորիսի փոխքաղաքապետ. News.am
Այս բաժնից
1321 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
907 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար