211652_close_icon
views-count2114 դիտում article-date 23:24 29-03-2021

Սուեզի ջրանցքում վերսկսվել է նավարկությունը

Հսկա լաստանավը, որը մոտ մեկ շաբաթ փակ էր պահում Սուեզի ջրանցքը, վերջապես դուրս է բերվել խցանումից, գրում է Ամերիկայի Ձայնը:

Ջրանցքը ափից մինչեւ ափ փակած նավը ափից հեռացվել է հսկայածավալ գործողության արդյունքում:

400 մետր երկարություն ունեցող, Ever Given անվանումը կրող լաստանավն ափից հետ քաշելուց հետո բուքսիրային նավերը, որպես տոնակատարություն, միացրել են շչակները:

Ջրանցքի վրա վերսկսվել է երկկողմանի երթեւեկությունը: Այս պահին դեռ մի քանի հարյուր նավ է սպասում անցմանը:

Սուեզի ջրանցքը, որը Միջերկրական ծովը Եգիպտոսի տարածքով կապում է Կարմիր ծովի հետ, աշխարհում առեւտրային ամենածանրաբեռնված ուղիներից մեկն է:

Նմանատիպ նյութեր