69098 դիտում
11:35 30-03-2021
Պարզվել է երեկ Աբովյանում՝ հակատուբերկուլոզային դիսպանսերի մոտ, խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 29-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է Աբովյան քաղաքում խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ ՎԱԶ 21102-ը վարել է Բյուրեղավան քաղաքի բնակիչ՝ 77ամյա Պարգև Ղամոյանը, իսկ Toyota Camry-ն վարել է Երևանի բնակիչ՝ 21-ամյա Էրիկ Հարությունյանը։
Վթարի հետևանքով Պ. Ղամոյանը հիվանդանոցում մահացել է, իսկ նրա ուղևոր՝ Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 64-ամյա Պապ Բաղդասարյանը, Toyota-ի վարորդ Է. Հարությունյանն ու նրա ուղևորուհի՝ Աբովյան քաղաքի բնակիչ, 19-ամյա Նանե Ներսիսյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Բյուրեղավանի քաղաքային՝ Անդրանիկ Պետրոսյանի անվան պոլիկլինիկայի շտապօգնության ծառայության բրիգադի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի բժիշկ Վախթանգ Կափյանի, բուժքույր Աննա Գորոյանի գլխավորությամբ նախ տեղում առաջին բուժօգնությունն էին ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մարտի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 14։45-ի սահմաններում Աբովյան քաղաքի Արզնիի խճուղում՝ Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերի դիմաց, ճակատ-ճակատի բախվել էին Toyota Camry և ВАЗ 21102մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն։
Նրանց հիվանդանոց էին տեղափոխել օպերատիվորեն վթարի վայր ժամանած Բյուրեղավանի քաղաքային՝ Անդրանիկ Պետրոսյանի անվան պոլիկլինիկայի շտապ օգնության ծառայության բրիգադայի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, բժիշկ՝ Վախթանգ Կափյանի, բուժքույր Աննա Գորոյանի գլխավորությամբ, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել։
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի և վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Վահան Մանուկյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննրական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանի գլխավորությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 201+
201+