2236 դիտում
16:17 30-03-2021
Կամ Բաքուն չի վերահսկում Արցախի օկուպացված տարածքներում գտնվող զորամիավորումներին, կամ կանխմտածված է անում. Արցախի ԱԳՆ
Վերջին շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմը երկու անգամ դիմել է Արցախի Հանրապետության բնակչության բնականոն կենսագործունեության վերականգնման դեմ ուղղված սադրանքների։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԳՆ-ն։
Հայտարարությունում, նաեւ ասվում է. «2021 թ. մարտի 25-ին և 29-ին ադրբեջանական կողմը քարկոծել է Կարմիր Շուկա - Ստեփանակերտ և Ստեփանակերտ - Գորիս ճանապարհներով ընթացող քաղաքացիական ավտոմեքենաները։ Ընդ որում, երկրորդ դեպքում հարձակման է ենթարկվել Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ռազմական ագրեսիայի ընթացքում զոհվածների մասունքները տեղափոխող ավտոմեքենան։
Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ուղղված նմանատիպ սադրանքները վկայում են, որ Բաքուն չի վերահսկում Արցախի օկուպացված տարածքներում գտնվող ադրբեջանական զորամիավորումներին, կամ Ադրբեջանի իշխանությունները կանխամտածված և նպատակաուղղված կերպով խաթարում են տարածաշրջանի կայունությունը և Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությունը։
Այդ կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ այդ միջադեպերը նաև հետևանք են Արցախի օկուպացված տարածքներում ադրբեջանական զորամիավորումների և Ադրբեջանի ու Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող միջազգային ահաբեկչական խմբավորումների ապօրինի ներկայության։
Նման կարգի սադրիչ գործողությունները պետք է կանխվեն ամենավճռական ձևով, իսկ կազմակերպիչներն ու մասնակիցները՝ կրեն համապատասխան պատիժ։ Անպատժելիությունն ու անգործությունը հղի են անկանխատեսելի հետևանքներով տարածաշրջանում խաղաղության և կայունության համար։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
⬇ Русский / English ❗ Արցախի Հանրապետության ԱԳՆ մեկնաբանությունը քաղաքացիական ավտոմեքենաների վրա հարձակումների...
Posted by Արցախի Արտաքին գործերի նախարարություն / Artsakh Ministry of Foreign Affairs on Tuesday, March 30, 2021
Նմանատիպ նյութեր
1475 դիտում
19:13 21-11-2022
Արցախի ՊԲ-ն չի կրակել օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ