3649 դիտում
22:24 31-03-2021
Զինծառայողները քնել են բաց տարածքում, առանց վրանների, մնացել են բանջարեղենի համար նախատեսված պարկերի մեջ. ինչ են պարզել իրավապաշտպանները. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Aravot.am
Aravot.am-ը գրում է. «Մենք տեղեկություններ ունենք, որ զինծառայողները քնել են բաց տարածքում, առանց վրանների, մնացել են բանջարեղենի համար նախատեսված պարկերի մեջ եւ նման ոչ մարդկային պայմաններում»,-այսօր այս մասին ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ծրագրերի համակարգող, Արմինե Սադիկյանը:
Նա մասնակցում էր «Մեդիա կենտրոն»-ի կազմակերպած առցանց քննարկմանը: Նրա խոսքով, պատերազմին մասնակցած զինծառայողների եւ նրանց հարազատների մի շարք իրավունքները ոտնահարված են. «Պատերազմից անցել է ուղիղ 6 ամիս եւ այդ խնդիրները լուծում չեն ստացել:
Պաշտպանական գերատեսչությունը դեռեւս չունի որեւէ հայեցակարգային մոտեցում, չունի ռազմավարություն՝ ինչպես լուծել զինված ուժերի խնդիրները, ինչպես լուծել զինծառայողների եւ ընդհանրապես պատերազմից տուժածների խնդիրները: Նույնիսկ, եթե ունի, հանրությունն այդ մասին տեղյակ չէ»:
Ա. Սադիկյանն ասաց, որ բազմաթիվ դեպքեր են արձանագրել, երբ խախտվել է քաղաքացիների՝ տեղեկություն ստանալու իրավունքը, հատկապես՝ անհայտ կորածների դեպքում: Քաղաքացիներին չեն տրվում տեղեկություններ նաեւ զորամասի փոփոխության, ծառայությունը շարունակել-չշարունակելու, արձակուրդի տրամադրման եւ այլնի մասին: Անկազմակերպվածության հետեւանքով էլ, ըստ նրա, մի շարք սոցիալական ծրագրերից քաղաքացիները չեն կարողանում օգտվել:
Մանրամասներն՝ այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1175 դիտում
13:09 09-06-2022
Բանակի համար անորակ և թանկ գնով վրանների ձեռքբերման քրգործը 3 բարձրաստիճան պաշտոնյայի մասով ուղարկվել է դատարան
Այս բաժնից
1045 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1018 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
943 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր