211652_close_icon
views-count27769 դիտում article-date 14:33 02-04-2021

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Պաշտպանության նախարարության ծառայողի, «Վիլլա» անշարժ գույքի գործակալության տնօրենի ու գործակալների ավտոմեքենաները. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 20։10-ի սահմաններում Սեբաստիա փողոցի թիվ 10/18 հասցեի դիմաց բախվել են Արթիկ քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Գագիկ Քերոբյանի վարած BMW մակնիշի և Երևանի բնակիչ՝ 36-ամյա Հասմիկ Մատիրոսյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները, որից հետո Nissan-ը բախվել  է մայթեզրի հարևանությամբ կայանված Երևանի բնակիչներ՝ 37-ամյա Կարեն Ավագյանի կողմից կայանված Hyundai մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով էլ Hyundai-ն առաջ է ընթացել և բախվել Երևանի բնակիչ՝ 49-ամյա Հովհաննես Հովսեփյանի կողմից կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային, որն, իր հերթին, առաջ ընթանալով՝ բախվել է Երևանի բնակիչ՝ 28-ամյա Լևոն Կաջոյանի կողմից կայանված Nissan մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ է սահել և բախվել Երևանի բնակիչ՝ 42-ամյա Վաչագան Պողոսյանի կողմից կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով Հ. Մարտիրոսյանի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 12-ամյա Նարե Մ-ն բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ա. Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Nissan-ի վարորդ Հ. Մարտիրոսյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ տուժած ավտոմեքենաների տերերն աշխատում են «Վիլլա» անշարժ գույքի գործակալությունում՝ որպես գործակալներ, իսկ Վ. Պողոսյանն աշխատում է նշված գործակալությունում՝ որպես տնօրեն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր