211652_close_icon
views-count1289 դիտում article-date 15:37 02-04-2021

Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 2-ին Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել 2016թ.-ի ապրիլին Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի զոհերի հիշատակին:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ երկրի ղեկավարը այցելել է նաև Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների պանթեոն, ծաղիկներ խոնարհել զոհերի շիրիմներին:

Հիշեցնենք, որ ուղիղ 5 տարի առաջ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:

Նմանատիպ նյութեր