211652_close_icon
views-count1635 դիտում article-date 16:42 02-04-2021

«Օրվա խորհրդից ելնելով՝ որևէ հարցի չեմ պատասխանի»․ ԱԽ քարտուղարը՝ Թուրքիային թշնամի համարելու, Հայոց ցեղասպանությունը ժխտելու վերաբերյալ հարցերին ի պատասխան. Tert.am

Օրվա խորհրդից ելնելով՝ որևէ հարցի չեմ պատասխանի: Այս մասին Եռաբլուրում, լրագրողներին դիմելով, ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցերին՝ Թուրքիային թշնամի համարու՞մ է, թե՞ ոչ, այդ երկրի հետ մեր մոտեցումներ շտկումներ պե՞տք են, և ինքը ժխտու՞մ է, որ Հայոց ցեղասպանություն է եղել, հայտնում է Tert.am-ը։

Հարցին՝ օրվա խորհրդից ի՞նչ դասեր է քաղել, Թուրքիան, Ադրբեջանը կարո՞ղ են ՀՀ-ին բարեկամ լինել, ԱԽ քարտուղարն արձագանքեց՝ արդեն ասել է՝ չի պատասխանի հարցերին:

Գրիգորյանը նշեց, որ բոլոր հարցերին կպատասխանի այլ առիթով․ «Հնարավոր է՝ կառավարության նիստից հետո, կամ այլ պատեհ ժամանակ պատասխանեմ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր