2558 դիտում
19:14 03-04-2021
Սերգեյ Կոպիրկին. Գերիների փոխանակման աշխատանքը պետք է ավարտին հասցվի, Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է այդ գործընթացին. «Արմենպրես»
Լեռնային Ղարաբաղի պարտերազմում գերի ընկածների փոխանակման աշխատանքը պետք է ավարտին հասցվի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Գերիների փոխանակման աշխատանքը, բնականաբար, պետք է իր ավարտին հասնի։ Ռուսաստանի Դաշնությունն ակտիվորեն մասնակցում է այդ գործընթացին` աջակցելով, որ ի վերջո, կյանքի կոչվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը»,– նշեց ՌԴ դեսպան Կոպիրկինը։
Ավելի վաղ, ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել էր, որ Ռուսաստանի ղեկավարության գերակա ուղղություններից մեկն է Լեռնային Ղարաբաղի պարտերազմի հետևանքով գերեվարվածների վերադարձի հարցը, և արվում է հնարավոր ամեն ինչ՝ այդ հարցին արագ լուծում տալու համար:
Նմանատիպ նյութեր
2308 դիտում
16:18 03-04-2021
Գերիների փոխանակման աշխատանքը պետք է ավարտին հասցվի. ՌԴ դեսպան
1351 դիտում
16:17 09-04-2021
Ընտրական բարեփոխումների գործընթացը պետք է հասցվի ավարտին. հայտարարություն
1404 դիտում
09:01 14-07-2022
Ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու շուրջ սկսված գործընթացը ավարտին չի հասցվի․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
649 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
697 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
685 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են