211652_close_icon
views-count1010 դիտում article-date 15:40 05-04-2021

Գեղարքունիքի մարզում նախորդ տարվա ապրիլի համեմատ ծնունդներն ավելացել են

Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում  նախորդ տարվա ապրիլին գրանցված ծնունդներն ավելացել են 50-ով։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 2021 թվականի ապրիլի ընթացքում Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում գրանցվել է 166 ծնունդ՝ 85 տղա եւ 81 աղջիկ։ 88 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 36 ծնունդ՝ Գավառի, 17 ծնունդ՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 18 ծնունդ՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 7 ծնունդ՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ Ծնունդներից 4-ը գրանցվել է Արցախից Գեղարքունիքի մարզ ժամանակավոր բնակության տեղափոխված ընտանիքներում։

Նմանատիպ նյութեր