15780 դիտում
09:57 07-04-2021
Արտակ Դավթյանը վենդետա է սկսել բանակում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ զինված ուժերի կազմում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում, բայց դրանք ոչ թե արվում են, որ պատերազմից հետո մեր բանակի մեջքն ուղղվի, սահմաններն ամրանան, ու կարողանանք ադրբեջանական սադրանքներին դիմակայել, այլ անձնական խնդիր է դրվել Օնիկ Գասպարյանի հետ վարչապետի հրաժարականը պահանջած զինվորականներին ազատելու բանակից և շարունակելու Զինված ուժերի ջլատման ու կազմաքանդման կիսատ մնացած գործը։
Եվ որպեսզի ամեն ինչ հնարավորինս հարթ ընթանա, ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանի հետ ԳՇ պետի աշխատասենյակը զբաղեցնող Արտակ Դավթյանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս օրերին քննարկում է բանակային կորպուսները խոշորացնելու հարցը, ստեղծելու մեծ հրամանատարական կետ, որը կբերի նոր կրճատումների: Այսպիսով՝ ԳՇ պետի պաշտոնից խայտառակ կերպով հեռացված, ապա իրավական սկանդալներով ԳՇ պետի աշխատասենյակ վերադարձած Արտակ Դավթյանը մեկիկ-մեկիկ պատժում է այն զինվորականներին, կորպուսների հրամանատարներին, որոնք դեմ էին արտահայտվել Նիկոլ Փաշինյանին և պահանջել էին նրա հրաժարականը:
Հիշեցնենք, որ Գասպարյանի հետ այդ փաստաթղթի տակ ստորագրել էին թվով 40 զինվորականներ։ Իհարկե, հիմնական թիրախներից մեկը ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին է՝ Գրիգորի Խաչատուրովը, որը ինչպես արցախյան 44-օրյա պատերազմում, այնպես էլ տավուշի հուլիսյան դեպքերի ժամանակ ակտիվությամբ ու պրոֆեսիոնալիզմով աչքի ընկավ։
Այսպիսով, պրոֆեսիոնալ զինվորականների գնահատմամբ՝ ամենաանպատրաստ գեներալ Արտակ Դավթյանը շարունակում է բանակը գլխիվայր շուռ տալ։
Հիշեցնենք, որ շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը ասել էր. «Մենք դեռևս 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին Նախիջևանի կողմում զիջել ենք բավական մեծ տարածություն։ Զիջել ենք Զանգակատան հատվածում, հակառակորդը առաջ է շարժվել մոտավորապես 6 կմ։ Մենք բնագծեր ենք կորցրել Արենիի հատվածում»։
Մովսես Հակոբյանը նշել է, որ հենց այս պատճառով է վարչապետին ասել, որ չի կարելի Արտակ Դավթյանին նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում»։
Նմանատիպ նյութեր
2368 դիտում
11:41 18-02-2020
Արտակ Դավթյանը բանակում տեղի ունեցած դեպքերի քննարկման համար հրավիրվել է Ազգային ժողով
8916 դիտում
22:01 12-04-2017
Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը կարող են նշանակվել ՊՆախարարի տեղակալներ. Շարմազանով
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը