211652_close_icon
views-count60129 դիտում article-date 15:40 07-04-2021

Խոշոր ավտովթար Երևանում. Ազատության պողոտայում Lexus-ը կոտրել է գովազդային վահանակն ու 2 աղբամանները և գլխիվայր հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ 

Ժամը 14։00-ի սահմաններում Lexus մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապահի երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակին, կոտրել այն, այնուհետև՝ կենցաղային աղբի համար նախատեսված 2 աղբամաններին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հետիոտի համար նախատեսված վայրում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչ Գևորգ Ավետիսյանն ու տեսուչ Գոռ Ասրյանը։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժամունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բադալյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Վ. Բադալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նրա հանձնարարականով ավտեմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր