211652_close_icon
views-count2338 դիտում article-date 19:27 07-04-2021

Ադրբեջանական կողմը Ֆիզուլիի շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն

Հայկական կողմին է փոխանցվել ևս մեկ աճյուն:
Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնումները դարձյալ ապարդյուն են ավարտվել: Սակայն, ադրբեջանական կողմը, հետկեսօրին Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն:

Նախնական տվյալներով վերջինս ռազմագործողությունների մասնակիցներից է (ՊԲ զինծառայող, կամավորական, կամ պահեստազորային): Նրա ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել կամ փոխանցվել է ընդհանուր 1530 աճյուն, նախնական տվյալներով՝ 27-ը քաղաքացիական անձինք են:

Որոնումները կշարունակվեն վաղը՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Հայկական կողմին է փոխանցվել ևս մեկ աճյուն: Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնումները դարձյալ ապարդյուն...

Опубликовано ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն Среда, 7 апреля 2021 г.

Նմանատիպ նյութեր