211652_close_icon
views-count13790 դիտում article-date 18:48 08-04-2021

Մոսկվայում Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցել փորձած 3 երիտասարդ բերման է ենթարկվել, մի քանի ժամ անց ազատ արձակվել. Ներսես Ներսեսյան

Սխալ կլինի նշել, որ երիտասարդներին ձերբակալել են, նրանց պարզապես բերման են ենթարկել և ստուգել անձնագրերը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայ դատի» Մոսկվայի գրասենյակի ներկայացուցիչ Ներսես Ներսեսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի հայ փաստաբանների ասոցիացիայի անդամների հանդիպմանը, որի ժամանակ 3 երիտասարդի բերման են ենթարկել:

«Երեկ 3 երիտասարդի դուրս են հրավիրել, որպեսզի ստուգեն նրանց անձնագրերը և անձնագրերի հավաստիությունը, կնիքների առկայությունը ստուգելու համար տեղափոխել են համապատասխան բաժին և ճշտումներից հետո, որոնք տևել են մոտ 3 ժամ, երիտասարդներին բաց են թողել»,- ասաց Ներսես Ներսեսյանը:

Նա նաև նշեց՝ նրանց բաց են թողել մի քանի ժամ անց, երբ պարզ է դարձել, որ որևէ անօրինականություն նրանց կողմից չի կատարվել:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր