211652_close_icon
views-count1828 դիտում article-date 22:26 08-04-2021

«Չեմ ուզում առնչություն ունենալ հայրենիքս հանձնած կապիտուլյանտի հետ հանդիպող ասոցիացիայի հետ»․ ՌԴ-ում բնակվող արցախահայ փաստաբանը պատռել է «Հայ իրավաբանների ասոցիացիայի» տված շնորհակալագիրը

Tert.am-ը գրում է. ՌԴ-ում բնակվող փաստաբան, արցախահայ Ալեքսան Խունդկարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատռեց «Հայ իրավաբանների ասոցիացիայի» կողմից ստացած շնորհակալագիրը, քանի որ այդ կազմակերպությունը Մոսկվայում հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ։

 «Հայերի միությունն ինձ շնորհակալագիր է տվել՝ հայերին օգնելու համար։ Այսօր, երբ տեսա, որ մարդիկ, որոնք այդ ասոցիացիայից են, հավաքվել ու հանդիպել են կապիտուլյանտի հետ, որը հանձնել է մեր հայրենիքը, իմ հայրենիքը, իմ Արցախը, ես այդ ասոցիացիայի հետ չեմ ուզում առնչություն ունենալ»,-հայտարարեց Խունդկարյանը՝ նշելով, որ, իր խոսքով, կապիտուլյանտի հետ ՌԴ-ի բոլոր հայերի անունից հանդիպելն առնվազն ոչ պրոֆեսիոնալ է։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը Մոսակվա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել էր հայ իրավաբանների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ։

Նմանատիպ նյութեր