211652_close_icon
views-count2319 դիտում article-date 17:41 09-04-2021

Անհետ կորած զինծառայողների հարազատների մի խումբ հանդիպում է ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուղղաթիռով ՊՆ-ի աշխատակիցների տարհանումն այս պահին դադարեցվել է։ Խոսակցություններ կան, որ ակցիա իրականացնողներից մեկը սպառնացել է ինքնահրկիզվել, եթե շարունակեն աշխատակիցների` ուղղաթիռով շենքից դուրս բերումը։

ՀՀ պաշտպանության նախարարության մոտ երեկ առավոտից բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողների հարազատների մի խումբ` մոտ 50 մարդ, հանդիպում է ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ` ստեղծված իրավիճակը քննարկելու համար։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Գլխավոր շտաբում մեր աղբյուրը։

Նրա խոսքով` ուղղաթիռով ՊՆ աշխատակիցների տարհանումն այս պահին դադարեցվել է։ Պատճառը խանգարող քամին է, նաև խոսակցություններ կան, որ ակցիա իրականացնողներից մեկը սպառնացել է ինքնահրկիզվել, եթե շարունակեն աշխատակիցների` ուղղաթիռով շենքից դուրս բերումը։

Հիշեցնենք, որ ապրիլի 8–ի առավոտից մինչ հիմա անհետ կորած զինծառայողների հարազատները շրջափակել են ՊՆ–ի մուտքերն ու ելքերը։ Արդեն 2 օր է` ՊՆ և ԳՇ աշխատակիցները չեն կարողանում դուրս գալ աշխատավայրից։

Sputnik Արմենիայի տեսախցիկը քիչ առաջ ֆիքսել էր, որ ուղղաթիռով ՊՆ աշխատակիցներին տարհանում են։ Աշխատավայրը լքում են առաջին հերթին հղիները, առողջական խնդիրներ ունեցող կանայք։

Մանրամասներն՝ այստեղ

Տեսանյութը՝ Yerevan.Today

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր