211652_close_icon
views-count2217 դիտում article-date 22:20 09-04-2021

Ժամ առաջ հեռացեք, որ գերիները վերադառնան, անհետ կորածները գտնվեն, հերոս տղերքի ծնողները, քույրերն ու եղբայրները գոնե մի փոքր խաղաղվեն. Գեղամ Նազարյանը՝ իշխանությանը

Tert.am-ը հրապարակում է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ և «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանի հոդվածը: Հոդվածում հեղինակն անդրադառնում է անհետ կորած զինծառայողների և գերիների հարազատների կողմից ՊՆ շենքի շձջափակմանը և հարց բարձրացնում՝ ինչո՞ւ են ծնողներին ՊՆ-ի վարչական շենքի դիմաց, երբ բանակցողը կառավարությունն է:

Ընթերցեցի ՀՀ պաշտպանության նախարարության շուրջ այս օրերին ստեղծված իրավիճակի վերաբերյալ ռազմագետ Կարեն Հովհաննիսյանի գրառումը, որը մի պարզ եւ տրամաբանական հարցադրում է անում՝ ինչո՞ւ եք ծնողներին ուղղորդել ՊՆ-ի վարչական շենք, երբ բանակցողը կառավարությունն է։ Ինչո՞ւ ոչ կառավարության շենք։

Իսկապես, ինչո՞ւ ոչ այնտեղ, որտեղ կայացվում են քաղաքական որոշումներ, որտեղ նստած են մարդիկ, որոնք իրենց քայլերով մեր երկիր պատերազմ բերեցին, պատճառ դարձան ավելի քան հինգ հազար զոհերի, Շուշիի եւ Հադրութի կորստին։ Եւ իրոք, ինչո՞ւ չշրջափակել կառավարության շենքը, որի ղեկավարն իր հանցավոր անփութությամբ կամ դիտավորությամբ նոյեմբերի 9-ին ստորագրած համաձայնագրում չամրագրեց գերիների փոխանակման վերջնաժամկետը, անհետ կորածների որոնման գործողությունների կարգն ու իրականացման պայմանները։ Ի դեպ, այսօր մեր՝ «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությունն այդ մասին հանդես է եկել հայտարարությամբ։

Մանրամասներն ՝ այստեղ

Նմանատիպ նյութեր