1532 դիտում
15:04 10-04-2021
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Մարաղայի հայկական բնակչության կոտորածների տարելիցի կապակցությամբ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Մարաղա ավանի հայկական բնակչության կոտորածների տարելիցի կապակցությամբ:
Ստորև ներկայացնում ենք Արցախի Հանրապետության ԱԳՆ-ի հայտարարությունը.
«29 տարի առաջ՝ 1992 թ. ապրիլի 10-ին, Ադրբեջանի զինված ուժերն իրականացրել են Արցախի Հանրապետության Մարաղա ավանի բնակչության ցեղասպանություն։
Ադրբեջանական զորքերը, ներխուժելով Մարաղա, դաժանաբար սպանեցին և կտտանքների ենթարկեցին տեղի խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ կանանց, երեխաներին և ծերերին։ Ադրբեջանցի զինծառայողները 45 հոգու գլխատեցին, որոշներին վառեցին, ավելի քան 100 կանանց և երեխաների գերեվարեցին։
Ոճրագործներն արժանացան պետական բարձր պարգևների, իսկ նրանց հրամանատարը՝ Ադրբեջանի Ազգային հերոսի կոչման, ինչը փաստում է, որ Ադրբեջանում հայատյաց և ցեղասպան քաղաքականությունը խրախուսվում է ամենաբարձր պետական մակարդակով:
Մարաղայի դեպքերը դարձան մինչ այդ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ կանոնավոր ու համակարգված հետապնդումների և ցեղասպան գործողությունների տրամաբանական շարունակությունը։
Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն։ Հանցագործները պետք է ենթարկվեն պատասխանատվության և պատժվեն»։

Նմանատիպ նյութեր
5685 դիտում
15:02 16-04-2018
ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը Մարաղայի կոտորածների վերաբերյալ
3092 դիտում
16:14 28-02-2020
Արցախի ԱԳՆ-ն՝ Սումգայիթում հայերի կոտորածների 32-րդ տարելիցի կապակցությամբ