1587 դիտում
17:07 10-04-2021
Սամվել Բաբայանը՝ որպես ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար, ֆինանսական ռեսուրսներ երբևէ չի տնօրինել. պարզաբանում
Ի պատասխան «Փաստ» օրաթերթում ս.թ. ապրիլի 10-ին տեղ գտած «Բաբայանի «էպոպեան» հրապարակման` հայտնում ենք, որ օրաթերթը (հոդվածի պատվիրատուն) չարամտորեն խեղաթյուրում է փաստերը` Սամվել Բաբայանին մեղադրելով պետությանը խոշոր վնաս պատճառելու մեջ:
Այս մասին հայտնում են Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունից։
Հանրությանն իրազեկելու նպատակով պարզաբանում ենք, որ Սամվել Բաբայանը՝ որպես ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար, ֆինանսական ռեսուրսների տնօրինում երբևէ չի իրականացրել: Արցախյան երկրորդ պատերազմի օրերին, ԱՀ Կառավարության որոշմամբ, Անվտանգության խորհրդի գրասենյակին նպատակային ծախսերի համար հատկացվել է հարյուր միլիոն ՀՀ դրամ: Սույն հատկացման և ծախսերի հոդվածների վերաբերյալ պատշաճ հաշվետվությունը ԱՀ Անվտանգության խորհրդի աշխատակազմը ներկայացրել է ԱՀ պետական լիազոր մարմին:
Քննարկվող հոդվածը պատվիրած և ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ԱՀ պետական գույքի տնօրինման արդյունավետությամբ «մտահոգ» անձինք, իրականում պետք է մտահոգվեն իրենց մեծածավալ վարկերը՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ՝ պետական բյուջեի միջոցներով մարելու փաստերի առթիվ:

Նմանատիպ նյութեր
8759 դիտում
15:25 28-01-2020
Բաբայանը Ես եմ, Բաբայանը Դու ես, Բաբայանը մենք ենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13911 դիտում
20:16 10-11-2020
Ինչ է խոսել Սամվել Բաբայանը Արցախի նախագահի գլխավորությամբ անվտանգության խորհրդի նիստում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
928 դիտում
18:15 01-02-2025
Լիբանանում հայ հոգևորական է զոհվել
883 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ
985 դիտում
16:52 01-02-2025
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել տարվա 2-րդ կեսին. Stratfor