1855 դիտում
23:57 10-04-2021
Բուհերի ընդունելության առցանց հայտագրումը կսկսվի ապրիլի 15-ից dimord.am կայքում. ԿԳՄՍՆ պաշտոնյա
Բուհերի ընդունելության առցանց հայտագրումը կսկսվի ապրիլի 15-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում dimord.am կայքում` մեկ բուհ մեկ մասնագիտություն սկզբունքով, սա նպատակ ունի ընդգծել մասնագիտական կողմնորոշման կարևորությունը։ Այս մասին Կառավարության լրատվական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը:
«Այս տարի ընդունելության հիմնական քննությունների թիվը դարձել է 2, իսկ որոշ տեղերում նաեւ 3, օրինակ արվեստի բուհերում: Հիմնական մրցույթից դուրս մնալու դեպքում դիմորդը կարող է երկրորդ փուլին մասնակցել՝ այս դեպքում հայտագրելով 6 մասնագիտություն տարբեր բուհերում»,- ասել է նա:
Նմանատիպ նյութեր
1030 դիտում
19:56 03-04-2023
Մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրումը
904 դիտում
13:25 05-09-2023
Մեկնարկում է բուհերի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների հայտագրումը
985 դիտում
11:44 25-08-2022
Հեռակա ուսուցման ընդունելության հայտագրումը կանցկացվի սեպտեմբերի 5-ից մինչեւ սեպտեմբերի 25-ը
Այս բաժնից
568 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
970 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում