211652_close_icon
views-count3647 դիտում article-date 22:45 13-04-2021

Բնակարանագողը բռնվեց հենց դեպքի վայրում․ Արարատի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլի 10-ին, ժամը 20-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Արարատ գյուղի տներից մեկում գողություն է կատարվում։

Դեպքի վայրը գյուղի Դեմիրճյան փողոցում էր։ Օպերատիվ խումբն անհապաղ մեկնել էր նշված հասցե, չէր ուշացել նաև տանտերը, որն ընդամենը մի քանի ժամով էր տնից բացակայել։ Բնակարանագողը հյուրասենյակում էր։ Նա պատուհանից էր մտել տուն, քրեական հետախույզներն ու տանտերը՝ դռնից։ Փորձել էր փախչել, իրավապահները բռնել էին և բերման ենթարկել ոստիկանության Արարատի բաժին։

Կասկածվողն Արարատի բնակիչ է, 32 տարեկան։ Նա բնակարանային գողության համար մեկ անգամ արդեն դատապարտվել էր, բայց այդպես էլ հետևություն չէր արել։
Բերման ենթարկված տղամարդը ներկայացվել է Վեդիի քննչական բաժին և ձերբակալվել։
Հարուցվել է քրեական գործ։

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր