211652_close_icon
views-count2467 դիտում article-date 19:52 14-04-2021

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառու 1375 տնտեսվարող սուբյեկտ ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 4.7 մլրդ դրամ. մարտ ամսվա աջակցությունը կտրամադրվի մայիսի սկզբին

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում գործունեություն իրականացնող սուբյեկտներին 8 ամիս շարունակ վճարվում են աջակցության գումարներ:

Կոմիտեն ամբողջությամբ գնահատել է տնտեսվարող սուբյեկտների` ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի թիվ 1358-Լ որոշման պայմաններին բավարարելու հանգամանքը: Արդյունքում, 2021թ. ապրիլի 14-ի դրությամբ միջոցառման շահառու համարված 1375 տնտեսվարող սուբյեկտի վճարվել է ընդհանուր առմամբ շուրջ 4.7 մլրդ դրամ` 2020թ. հուլիսից մինչև 2021թ. փետրվար ամիսների համար:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2021 թվականի մարտ ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարների ամսական հաշվարկների տվյալներով (որի ներկայացման վերջնաժամկետը դեռևս ավարտված չէ)միջոցառման շահառու հանդիսացող սուբյեկտներինաջակցությունը կհաշվարկվի և կվճարվի նշված որոշմամբ սահմանված ժամկետում` 2021 թվականի մայիսիսկզբին:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ
կապերի բաժին

 

Նմանատիպ նյութեր