211652_close_icon
views-count1581 դիտում article-date 21:49 14-04-2021

Խստորեն դատապարտում եմ «Հեղափոխության պահապաններ» անվանվող հանցավոր խմբակի միջոցով լրագրողների նկատմամբ ատելության թիրախային քարոզարշավի կազմակերպումը․ Ռուբեն Մելիքյան

Խստորեն դատապարտում եմ իշխող ռեժիմի կողմից, «հեղափոխության պահապաններ» անվանվող հանցավոր խմբակի միջոցով, Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանի և AntiFake.am-ի լրագրող Մարի Ամիրջանյանի նկատմամբ սոցցանցերում ատելության թիրախային քարոզարշավի կազմակերպումը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Հատկապես զազրելի է այդ քարոզի մեջ Անիի մանկահասակ երեխայի լուսանկարի օգտագործումը։

Ակնհայտ է, որ իշխանության վերահսկողությունից դուրս գտնվող լրագրողների դեմ հակաիրավական գրոհը կրում է հոգեբանական ճնշման միջոցով լրատվամիջոցների ու լրագրողների վարքագծի վրա ներազդեցության նպատակ՝ ի շահ իշխող ռեժիմի։

Նշված փաստերը պետք է ստանան պատշաճ իրավական գնահատական»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանի, իսկ երեկ  AntiFake.am-ի լրագրող Մարի Ամիրջանյանի լուսանկարն էր տարածվել՝ անձնական վիրավորանքներ պարունակող մեկնաբանություններով, իսկ այսօր սպառնալից ու վիրավորական արտահայտություններ են հնչել Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանի հասցեին․ վերջինիս դեպքում տարածել են նաև նրա մանկահասակ երեխայի լուսանկարը։

Նմանատիպ նյութեր