1685 դիտում
16:32 15-04-2021
Արցախի նախագահը հետմահու «Մարտական խաչ» շքանշաններ և մեդալներ է շնորհել ՀՅԴ կամավորական ջոկատի նահատակներին
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար՝ ՀՅԴ «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության 28 զոհված մարտիկներ հետմահու արժանացել են «Մարտական խաչ» առաջին, երկրորդ աստիճանի շքանշանների և «Արիության համար մեդալների։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դահլիճում ապրիլի 14-ին կայացած արարողությանը պետական պարգևները զոհվածների հարազատներին են հանձնել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը, ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակի հրամանատար Հարմիկ Հովսեփյանը և գումարտակի շտաբի պետ Արտաշես Մխիթարյանը։
«Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանների հետմահու արժանացել են Մհեր Հարությունյանը, Գեղամ Մուշեղյանը, իսկ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանների՝ Քրիստափոր Արթինը, Կիմ Խաչատրյանը, Մայիս Նազարյանը։
Գումարտակի մյուս զոհված մարտիկներին շնորհվել են «Արիության համար» մեդալներ։
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, Վիտալի Բալասանյանն իր հարգանքի խոնարհումը հայտնելով զոհվածների հարզատներին՝ հավաստիացրեց, որ առկա քաղաքական, ռազմական ու սոցիալ-տնտեսական դժվարությունները կհաղթահարվեն կարճ ժամանակում:
«Մենք զինվորագրվել ենք մեր երկրին՝ մեր Մեծ Հայաստանին՝ Հայաստանի և Արցախի Հանրապետություններին, համոզված եղեք, որ մենք հաղթելու ենք և դուրս ենք գալու այս ծանր վիճակից: Կրկնակի խոնարհումս մեր նահատակված ընկերների հարազատներին: Մենք միշտ ձեր կողքին ենք: Վստահ եմ, որ հայուհու արգանդը միշտ ծնելու է հերոսներ»,-ասաց Բալասանյանը՝ ապա դիմելով զոհվածների երեխաներին, հավաստիացրեց, որ հաղթանակած երկիր է հանձնվելու նրանց:
«Կամավորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարյանի խոսքով՝ անկախության ու ազատագրման ճանապարհի յուրաքանչյուր պահը պետք է դաս լինի՝ նույն սխալներն այլևս չգործելու համար։
«Պարտավոր ենք ազատագրել Շուշին, Հադրութը, ամբողջ Արցախը։ Պարտավոր ենք կռիվը շարունակել և հաղթել»,-մասնավորապես, ասաց Մարգարյանը։
Արարողությանը ցուցադրվել է նաև «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակի անցած մարտական ուղու մասին պատմող փաստագրական տեսաֆիլմ: Մասնավորապես, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում, գումարտակի երեք վաշտերը մասնակցել են հյուսիսային ուղղությամբ Մատաղիսի, Վարանգաթաղի և այլ հատվածների պաշտպանական մարտերին՝ տալով 28 զոհ ու վիրավորներ:

Նմանատիպ նյութեր
4870 դիտում
16:06 21-07-2020
Արթուր Օհանյանը հետմահու պարևատրվեց «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանով. Արցախի նախագահ
4791 դիտում
19:06 28-07-2020
Կապիտան Աշոտ Միքայելյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով
Այս բաժնից
784 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
814 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»