3799 դիտում
13:10 15-04-2021
«Միանգամից պատրաստ եմ վճարել»․ Լուկաշենկոն պատմել է ԼՂ կարգավորման հարցով Ալիևի` ՀՀ նախկին իշխանություններին արած առաջարկի և հայկական կողմի մերժման մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարիներ առաջ առաջարկել է վերականգնել Լեռնային Ղարաբաղը, այն դեպքում, եթե Հայաստանը համաձայներ զինված հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ալիևի հետ բանակցություններից հետո «Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում այս մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ես, իհարկե, երբ նախագահ չլինեմ, շատ լավ բաներ կպատմեմ այն մասին, թե այդ հակամարտությունը կարգավորելու համար (Լեռնային Ղարաբաղում) Իլհամ Հեյդարովիչն ինչ է առաջարկել հայ ժողովրդին և Հայաստանի ղեկավարներին։ Այդ առաջարկներից մեկը հետևյալն էր․ «Լսի՛ր, փոխանցիր հայերին, դու նրանց հետ լավ հարաբերությունների մեջ ես, որ ես պատրաստ եմ վերականգնել ոչ միայն Ղարաբաղը, այլև բարձրացնել Հայաստանը։ Ես նույնիսկ չեմ նշի այն գումարի չափը, որը միանգամից պատրաստ եմ վճարել: Փոխանցիր նրանց, որ խաղաղ ճանապարհով կարգավորեն այդ հարցը»,- ասել Է Լուկաշենկոն Ալիևի հետ իր զրույցի մասին։
Լուկաշենկոն չի հստակեցրել՝ կոնկրետ երբ է կայացել Ալիևի հետ այդ զրույցը, սակայն նշել է՝ զրույցը տեղի է ունեցել նախքան Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելը։
«Բայց Հայաստանի նախկին ղեկավարությունը, նախքան Փաշինյանը, հրաժարվել է այդ առաջարկից»,-հայտարարել է նա։
Բելառուսի նախագահը նշել է նաև, որ առաջին անգամ է հրապարակավ պատմում այդ խոսակցության մասին։
Հիշեցնենք՝ Լուկաշենկոն ապրիլի 13-14-ը աշխատանքային այցով եղել է Բաքվում, որտեղ բանակցություններ է վարել Ալիևի հետ։

Նմանատիպ նյութեր
1187 դիտում
18:16 01-09-2022
Նման առաջարկի քննարկումն անգամ տեղին չէ․ ՄԻՊ-ը՝ մահապատժի հիմքեր ստեղծելու՝ գլխավոր դատախազի առաջարկի մասին
4029 դիտում
14:24 09-11-2020
ՌԴ-ն ջանքեր է գործադրում ԼՂ հակամարտության կարգավորման համար. Պեսկովը շրջանցում է Թուրքիայի առաջարկի մասին հարցը
Այս բաժնից
928 դիտում
18:15 01-02-2025
Լիբանանում հայ հոգևորական է զոհվել
883 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ
985 դիտում
16:52 01-02-2025
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել տարվա 2-րդ կեսին. Stratfor