211652_close_icon
views-count1927 դիտում article-date 21:36 18-04-2021

Էլինար Վարդանյան. Այսօրվա իշխանության, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող ընտրություններն արդեն իսկ մտահոգիչ է. Tert.am

Այսօրվա իշխանության, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող ընտրություններն արդեն իսկ մտահոգիչ է, դա ներքին վտանգ է, որ սպառնում է մեզ, քանի որ միամտություն է ստի և կեղծիքի իշխանությունից սպասել այլ բան, քան ընտրությունների կեղծումն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրություններին:

Նա նկատեց, որ արդեն տեսնում ենք իշխանության կողմից իրականացվող քարոզարշավ, վարչական ռեսուսրի օգտագործում: Ինչ վերաբերում է իշխանության կողմից տրվող այն հակադարձմանը, որ այս իշխանությունները ցույց են տվել, որ ընտրություն չեն կեղծում, էլինար Վարդանյանն ասաց.

«Մենք արդեն ականատես ենք իրենց կողմից ընտրակեղծիքների մեխանիզմների կիրառմանը, դեռևս  չնշանակված ընտրությունների պարագայում տեսնում ենք ինչպես է նախընտրական քարոզչության հռետորաբանությամբ մարզից մարզ շրջում Փաշինյանը, տեսնում ենք բազմաթիվ քրեական գործեր և մինչև ընտրությունները, վստահաբար, լինելու են նորերը: Բառացի հայտարարությունները, որ չենք կեղծել, չենք կեղծելու, որևէ վստահություն ներշնչել չեն կարող»։

Էլինար Վարդանյանը նշեց, որ այս 2,5 տարվա ընթացքում որևէ ճիշտ բառ չենք լսել ո՛չ իշխանության, ո՛չ Նիկոլ Փաշինյանի կողմից: «Հետևաբար պատերազմ կեղծող, զոհերի թիվը կեղծող, գերիների թիվը կեղծող և ընդհանրապես բոլոր հնարավոր ոլորտները կեղծող իշխանություններից արդար և թափանցիկ ընտրություններ ակնկալել հնարավոր չի լինելու»,-ասաց նա և հավելեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալը պատերազմից հետո Հայաստանի համար միայն վտանգներով լի է եղել:

«Նոյեմբերից հետո մեր երկիրը կանգնել է լուրջ խնդիրների առաջ և պատճառներից գլխավորն այն է, որ Փաշինյանը կառչել է վարչապետի աթոռից՝ հասկանալով, որ դա իր համար կենսական նշանակություն ունի»,-ասաց նա:

Մանրամասները՝ Tert.am-ում

Նմանատիպ նյութեր