211652_close_icon
views-count1467 դիտում article-date 13:07 20-04-2021

Զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութում

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Հադրութի շրջանում։

Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, ԱԻ պետական ծառայության փրկարարներն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում իրականացնում են որոնողափրկարարական աշխատանքներ։

Հինգ ամսվա ընթացքում իրականացված որոնումների արդյունքում, Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1544 աճյուն, որից 27-ը՝ նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են։

Նմանատիպ նյութեր