211652_close_icon

«Հիմնական խոսակցությունն անվտանգության շուրջ էր՝ անվտանգության բուֆերային գոտի ստեղծելու համար. ժողովրդի խնդրանքը դա էր նախագահից». Հակոբ Արշակյան. 168.am

views-count1447 դիտում article-date 14:09 20-04-2021
Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է Գորիսի քաղաքապետարան, որտեղ հանդիպել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի և Գորիս խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերից՝ Խնձորեսկի ղեկավար Երվանդ Մալունցի, Հարթաշենի ղեկավար Արմեն Խաչատրյանի և Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանի հետ։

«Ինչ խնդիրներ որ կան, վարչական ղեկավարները ներկայացրել են. այն խնդիրներն են, ինչի մասին միշտ բարձրաձայնվում է»,- 168.am-ի հետ զրույցում նախագահի հետ հանդիպմանն անդրադառնալով՝ նշեց Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը:

Նա խոստացավ նախագահի հետ հանդիպման արդյունքներն ամփոփել ավելի ուշ, քանի որ նախագահ Սարգսյանը դեռ մարզում է, շրջում է գյուղերով և ծանոթանում խնդիրներին:

Նկատենք՝ ՀՀ նախագահը և Մարդու իրավունքների պաշտպանն այցի շրջանակում արդեն հանդիպել են պատերազմից հետո թշնամու նշանառության տակ հայտնված Շուռնուխ համայնքի բնակիչներին:

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր