211652_close_icon

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է, ռուսական կողմում կա մոտ 295 կուտակված բեռնատար ավտոմեքենա

views-count1369 դիտում article-date 08:59 21-04-2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 295 կուտակված բեռնատար ավտոմեքենա

Նմանատիպ նյութեր