211652_close_icon
views-count2605 դիտում article-date 20:00 21-04-2021

Հակոբ Արշակյանի և լրագրողի գործով Դատախազությունը վերացրել է ՀՔԾ-ի` քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումն ու հարուցել քրեական գործ. Արշակյանին սպառնում է մինչև 4 տարի ազատազրկում

ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի գործով Դատախազությունը վերացրել է ՀՔԾ֊ի`քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումն ու հարուցել քրեական գործ։ Այս մասին Tert.am-ի հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Գլխավոր դատախազությունը Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի վերաբերյալ, հայտնեց գլխավոր դատախազի ԶԼՄ֊ների գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«2021թ․ մարտի 18-ին «Մամուռ» սրճարանում նշված անձանց միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՔԾ-ի կողմից դեպքի կապակցությամբ կայացվել է քրեական գործ չհարուցելու մասին որոշում։ Նախաքննական մարմինը իրավական գնահատական էր տվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ, 164-րդ, 185-րդ, 186-րդ և 258-րդ հոդվածների համատեքստում՝ հանգելով հետևության, որ բացակայում է հանցակազմը։

Որոշման օրինականությունը ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում ստուգելու և նյութերին ծանոթանալու արդյունքում նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին այդ որոշումը վերացնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին որոշում»,֊ասաց Աբրահամյանը։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր