211652_close_icon
views-count1919 դիտում article-date 15:50 13-04-2021

ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի արարքը՝ լրագրողին հարվածելը, իրավական ընթացք չի ստանա.ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցել

ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև գրանցված միջադեպն իրավական ընթացք չի ստանա, Հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործի հարուցումը:

Այս մասին տեղեկանում ենք Հատուկ քննչական ծառայությունից:

«Նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով»,-հայտնեցին ՀՔԾ-ից:

Հիշեցնենք, որ Երևանի սրճարաններից մեկում լագրողը մոտեցել էր Հակոբ Արշակյանին և հարցրել, թե ինչու է աշխատանքային ժամին սրճարանում:

Ինչին հաջորդել էր այն, որ Հակոբ Արշակյանը րոպեներ անց մոտեցել էր լրագրողին և հարվածել նրան, և կոտրել գույքը: Դատախազությունն ընթացք էր տվել հրապարակմանը, հրապարակված տեսանյութն ուսումնասիրվել էր, նշանակվել փորձաքննություններ:

Նախօրեին կայացվել է քրեական գործ չհարուցելու որոշում:

Նմանատիպ նյութեր