2139 դիտում
12:56 23-04-2021
Տունը չկա, հայրենիքը չկա, որդին չկա․․․ բայց կա կյանքը և պետք է օգնենք, որ այն շարունակվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Hayreniq.am
Hayreniq.am-ը գրում է. «ոկտեմբերի 7-ին վերջին անգամ Ռոման եկավ, ինձ ասում էր՝ գնա, չլսեցի, մնացի մինչև վերջին պահը․ ո՞ւր գնայի, եթե որդիս այնտեղ էր։ Երբ արդեն թուրքերը մտան Վանք գյուղը Ռոման զանգեց, ասեց՝ դո՛ւրս արի: Ամսի 7-ին գիշերվա ժամին հոսպիտալի մեքենաներով բոլորիս հանեցին Հադրութից>> ,- հեկեկալով պատմում է Ռոմանի մայրը՝ Լյուսան։
Զինծառայող, մայոր Ռոման Դադամյանի աճյունը 78 օր մնաց անձրևի ու ձյան տակ։ 78 օր նրա մայրը, կինը, զավակներն ու հարազատները սպասում էին, աղոթում, հավատում, որ գուցե հրաշք կատարվի, որ գո՞ւցե կենդանի է, պարզապես տեղը հարմար չէ, հեռախոսը լիցքավորված չէ, գուցե գերության մեջ է։ Ամե՜ն-ամե՜ն բան ուզում էին մտածել, միայն ոչ այն, որ Ռոմանն արդեն չկա․․․
Բայց պատերազմն ունի իր դաժան օրենքները և դրանց շարքում հրաշքները տեղ չունեն։
Ռոմանի աճյունը գտան 78 օր հետո, գրպանում իր հեռախոսն էր ու վերջին զանգի հուշումը․․․
․․․Այսօր Եռաբլուրը դարձել է տիկին Լյուսյայի, Մարինայի ու նրանց զավակների ուխտատեղին։ Ամեն օր գնում են՝ մայրը լացում է, կինը հուշերով զրուցում, փոքրիկ որդին անվրդով խաղում է հոր գերազմանին, մեծ որդին՝ խորասուզվում մտքերի մեջ։
Երեկ ևս Եռաբլուրում էին, որտեղ Ռոմանի ավագ որդուն՝ 14-ամյա Գոռին, հանձնվեց հոր մեդալը։
․․․Այս պատերազմն իր հետ շատ հարցեր բերեց, որոնց պատասխանները , իհարկե, չեն սփոփի ոչ ոքի կորստի ցավը, բայց լույս կսփռեն իրականության վրա»։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2191 դիտում
20:23 06-03-2014
Օգնենք Կարենին. մարդ, որն ամբողջ կյանքը պայքարում է և միշտ գլուխը բարձր պահում. Սուր անկյուն. տեսանյութ
43492 դիտում
23:43 20-12-2022
18-ամյա աղջկա կյանքը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը Դու ես, եկեք օգնենք նրան՝ ունենալ լիարժեք և անհոգ կյանք
Այս բաժնից
550 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
688 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
967 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ