211652_close_icon
views-count1698 դիտում article-date 23:30 23-04-2021

«Մեր լեզուն մարդու, խաղաղության լեզուն է, նրանցը՝ մարդասպանության». տեղի է ունեցել «44-օրյա պատերազմն ու հետևանքները» թեմայով կլոր-սեղան քննարկում. ֆՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 23-ին, տեղի ունեցավ «44-օրյա պատերազմն ու հետևանքները» թեմայով կլոր-սեղան քննարկումը, որին ներկա էին միջազգային MAAT հիմնադրամի ղեկավար անձնակազմը: Ծրագիրը Հայաստանում իրականացվում է «Երիտասարդական համագործակցության կենտրոն» կրթական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ։

Կլոր սեղանի շրջանակներում Հայաստանում գտնվող առաքելության անդամները ներկայացրեցին իրենց գործունեության ուղղվածությունը,  քննարկելով և քննադատելով 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքներն ոտնահարող բոլոր անթույլատրելի դեպքերը:

MAAT հիմնադրամի նախագահ Այման Օքեյլը նշեց. «Մեր լեզուն մարդու, խաղաղության լեզուն է, նրանցը՝ մարդասպանության»:

MAAT հիմնադրամը 2016 թվականից ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդում ունի հատուկ խորհրդատվական մարմնի կարգավիճակ:

Դեռևսը 2021 թվականի հունվարին Maat-ը կոչ արեց Ադրբեջանին վերադարձնել հայ ռազմագերիներին՝ նշելով որ 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը պարբերաբար խախտել է միջազգային հումանիտար իրավունքը` մարդկության դեմ հանցագործություններ և ռազմական զանազան գործողություններ կատարելով։
MAAT-ի ղեկավար Այման Օքեյլն իր խորը մտահոգություն էր հայտնել Ադրբեջանի կառավարության կողմից իրենց պարտավորությունների կատարման բացակայության և հայ ռազմագերիներին չհանձնելու կապակցությամբ:

2021 թվականի ապրիլի 22-29-ը MAAT–ը խաղաղասիրական մշտադիտարկման շրջանակում հայաստանյան այցելության շրջանակներում նախատեսում է հանդիպումներ կազմակերպել հակամարտությունից տուժած մարդկանց, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, նախաձեռնող խմբերի հետ,  որի արդյունքում  էլ կազմվելու է զեկույց և ներկայացվելու ՄԱԿ-ի մարդու իրավունքների մարմիններին։
Հայաստան ժամանած աաքելության  անդամները իրավաբաններ, խաղաղարարներից, քաղաքացիական հասարակության աշխատողներ են:

Կլոր-սեղանի քննարկման թեմաներից էր նաև արմենաֆոբիան, որի մասին առավել մանրամասն ներկայացրեց միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը, ով բարձրաձայնեց նաև Ադրբեջանի կողմից լայնորեն կիրառվող  ատելության խոսքի և պատերազմական հանցագործությունների դեպքերը, որոնք, ցավոք, բազմաթիվ են:

Ազգագրական պարերի մասնագետ, հասարակական գործիչ Գագիկ Գինոսյանը, ով նաև արցախյան պատերազմների մասնակից է, խոսեց այն մասին, որ աշխարհում խոսում եմ մարդու խախտված իրավունքներից, սակայն չեն խոսում ազգի խախտված իրավունքներից:
Հրավիրվածների շարքում կային նաև Արցախի բնակիչներ (ովքեր կորցրել են իրենց ամեն ինչ), զոհվածների հարազատներ, հոգեբաններ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, ովքեր հանգամանալից ներկայացրեցին պատերազմի օրերին և մինչ օրս իրենց կողմից տարվող աշխատանքները:

 «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» կրթական հասարակական կազմակերպությունը կազմավորվել է 2014թ.: Այն  Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:

Գործունեությունը հիմնվում է օրինականությանը, խտրականության բացառման, բարեխղճության, անդամության կամավորության, անդամների շահերի ընդհանրության, ինքնակառավարման և հաշվետվողականության սկզբունքների վրա:

Այն համագործակցում է ինչպես Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական, արտասահմանյան և միջազգային կազմակերպությունների, այնպես էլ անհատ անձանց հետ:
Կազմակերպությունը ունի միջազգային կապեր, անդամակցում է միջազգային ոչ կառավարական և ոչ առևտրային կազմակերպությունների, կնքում է համաձայնագրեր և պայմանագրեր օտարերկրյա ու միջազգային կազմակերպությունների հետ, ունի տեղեկատվության տարածման հարթակներ, ինչպես նաև կարող է զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն տարածել իր գործունեության վերաբերյալ:
Կազմակերպությունը կազմակերպում և իրականացնում է կրթական, երիտասարդական և մշակութային փոխանակման և մասնագիտական ծրագրեր, տեղական և միջազգային կամավորական ծրագրեր, խաղարարական ծրագրեր, նպաստում է միջերիտասարդական և միջմշակութային կապերի և ծրագրերի զարգացմանը, ինչպես նաև մարդու իրավունքների, հիմնարար արժեքների ժողովրդավարական գործընթացների զարգացմանն ու ամրապնդմանը: Իրականացնում է նաև  ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված հետազոտական և գիտական աշխատանքներ, ճանաչողական և մեդիագրագիտության առաջընթացին նպաստող ազգային և միջազգային ծրագրեր:

 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր