211652_close_icon
views-count1045 դիտում article-date 19:30 20-02-2024

Տեղի է ունեցել «Սոցիալական արդարությունը Հայաստանում» թեմայով կլոր-սեղան քննարկում

Սոցիալական արդարության համաշխարհային օրվան ընդառաջ՝ այսօր տեղի է ունեցել «Սոցիալական արդարությունը Հայաստանում» թեմայով կլոր-սեղան քննարկում. հանդիպումը կայացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի համագործակցությամբ:

Միջոցառմանը մասնակցել և ելույթներով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանը:

Իր ելույթում Ռուբեն Սարգսյանն անդրադարձել է օրվա խորհրդին՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության՝ սոցիալական արդարության կոալիցիային պաշտոնապես միանալու կարևորությունը: Նախարարի տեղակալը շեշտել է, որ քննարկումը կոալիցիային անդամակցելուց հետո առաջին պաշտոնական միջոցառումն է: Կլոր-սեղանի ընթացքում մյուս բանախոսները ևս կարևորել են սոցիալական արդարության գաղափարը՝ այն որակելով Հայաստանում առաջին անգամ անցկացված Աշխատանքի միջազգային համաժողովի արդյունք:

Քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել նաև աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանության մեխանիզմներին, Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանվածության վիճակին և օրենդրական փոփոխություներին:

Միջոցառումը շարունակվել է հարց ու պատասխան ձևաչափով, որի շրջանակում ներկաները հանդես են եկել դիտարկումներով և առաջարկներով:

Նմանատիպ նյութեր