1933 դիտում
09:25 24-04-2021
Հայոց ցեղասպանության ճանաչումն այլընտրանք չի կարող ունենալ․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ցեղասպանագիտության մեջ ընդունված տեսության համաձայն՝ ժխտումը ուղեկցում եւ հաջորդում է ցեղասպանության հանցագործությանը: Սրա դասական օրինակը Հայոց ցեղասպանությունն է: Մենք ականատեսն ենք, թե ինչպես Հայոց ցեղասպանությունն իրականացրած ոճրագործ պետության իրավահաջորդը շարունակում է ամենատարբեր միջոցներով ժխտել ցեղասպանությունը՝ անգամ մեղադրելով զոհին: Ավելին՝ արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ականատես եղանք, թե ինչպես հակահայկականության ալիքն ու ատելության խոսքն ավելի սաստկացան ինչպես Թուրքիայում եւ Ադրբեջանում, այնպես էլ՝ եվրոպական այն երկրներում, որտեղ կան թուրքական համայնքներ: Այսինքն՝ ակնհայտ է, որ ցեղասպանության հանցագործության ժխտումը եւ դատապարտված չլինելու հանգամանքը հիմք են դառնում դրա շարունակականությանը։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Էդիտա Գզոյանը։
«ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մի քանի ասպեկտներ ունի: Նախեւառաջ, դա հարգանքի տուրք կլինի անմեղ նահատակներին եւ առաջին հերթին ԱՄՆ-ում բնակվող՝ Հայոց ցեղասպանության զոհերի եւ վերապրողների ժառանգներին: Ճանաչումը կունենա հստակ քաղաքական ուղերձ: Որպես գերտերություն ԱՄՆ ճանաչումը քաղաքականապես կազդի ինչպես Թուրքիայի, այնպես էլ բոլոր այն պետությունների վրա, որոնք ինչ-ինչ պատճառներով դեռ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասում է նա»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2127 դիտում
09:49 28-04-2021
Ցեղասպանության ճանաչումն ու թուրքական վախերը․ «Հայաստանի Հանրապետություն»
2907 դիտում
23:03 27-07-2020
Արցախի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի․ Սամվել Բաբայան
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»