211652_close_icon
views-count2130 դիտում article-date 09:49 28-04-2021

Ցեղասպանության ճանաչումն ու թուրքական վախերը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Թուրքիայում ԱՄՆ նախագահի հայտարարությունն անսպասելի չէր, քանի որ թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները, իսկ ապրիլի 24-ից մի քանի օր առաջ ամերիկյան «F-35» ծրագրից դուրս թողնելը ցուցիչ էին, որ զարգացումները դրան են տանելու։ Պաշտոնական Անկարան թեեւ իր վրդովմունքն արտահայտեց, սակայն իրադարձությունների նման զարգացումը կարծես թե «լուրջ աղետ» չեն համարում։ Մյուս կողմից թուրքական վախերի մասին է այդ երկրի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփի այն դիտարկումը, թե «Հայաստանն ու հայկական սփյուռքը տարված են Մեծ Հայքի երազանքով»։

Միանշանակ Թուրքիայի ժխտողականությունը պայմանավորված է ոչ այնքան այս կամ այն երկրի կողմից «ցեղասպանություն» եզրույթի օգտագործմամբ, որքան դրա հետեւանքով պահանջատիրության հարցի բարձրացմամբ։ Հայոց ցեղասպանության գինը միայն մարդկային, մշակութային, տնտեսական եւ բարոյական վնասի փոխհատուցումը չէ, այլ՝ պատմական արդարության վերականգնումը, այսինքն՝ հայրենազրկման հետեւանքների վերացումը։ Միայն այդ ճանապարհով հնարավոր կլինի մեղմել 1915 թվականի արյունոտ էջը թե՛ մեզ, թե՛ Թուրքիայի եւ թե՛ միջազգային հանրության համար...»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր