4415 դիտում
19:16 24-04-2021
Սիրված գրքօջախը մասնակցում է Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված պահանջատիրական միջոցառումներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գրեթե 106 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից 1,5 հայ է բնաջնջվել, տեղահանվել հայրենիքից:
Ապրիլի 24-ը պայմանականորեն է Ցեղասպանության օր համարվում, քանի որ 1915-ի ապրիլի 24-ին Կոստանդնապոլսում ձերբակալվել է շուրջ 600 հայազգի մտավորական։
Այսօր ողջ հայությունը հարգում է նահատակված հայերի հիշատակը: Բազմահազար մարդիկ՝ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Սփյուռքից, օտարերկրյա հյուրեր այսօր Երևանում այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկևկես միլիոն հայերի հիշատակին:
Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ են նախատեսված արտերկրում` Հայաստանի դիվանագիտական ներկայացուց- չությունների, Սփյուռքի կառույցների նախաձեռնությամբ, տեղի պետական, քաղաքական ու հասարակական գործիչների մասնակցությամբ: Ապրիլի 24-ը մեզ համար խնկարկումի, բայց նաև հարության օր է:
Հայոց ցեղասպանության անպատժելիությունը դուռ բացեց մարդկության դեմ հետագա ծանր հանցագործությունների և ցեղասպանությունների առջև: Հիշենք Հոլոքոստը, Կամբոջան, Ռուանդան եւ մյուս ողբերգությունները: Այն զգոնության դաս պետք է լինի բոլորի համար: Աշխարհի մոտ երեք տասնյակ երկրներ տարբեր երկրների տարածաշրջանային, քաղաքային իշխանություններ, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ ու կառույցներ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ են կատարվում Հայաստանի բոլոր շրջաններում, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Բողոքի կոչ է բարձրացվում Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ եւ ուղերձ հղվում միջազգային հանրությանը` ճանաչելու 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը` դրանով թույլ չտալով ցեղասպանությունների կրկնություն:
Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվում է հոգեհան-գստյան պատարագ: Հայոց ցեղասպանության ականատեսների հուշերի և իրողության մասին գրվել են ինչպես տեղական մամուլում ու գրքերում, այնպես էլ օտարերկրացիների հուշերում ու հոդվածներում: Յուրաքանչյուր կառույց ցեղասպանության փաստի հանրային ճանաչման համար պայքարում է յուրովի:
Ցանկանում եմ խոսել հանրության կողմից սիրված գրքօջախի՝Հայաստանի Ազգային գրադարանի վերականգնված ու կազմակերպված մի պահանջատիրական ու հայրենասիրական ավանդույթի մասին:
Այսպիսով՝ սույն թվականի ապրիլի 24-ին երկար տարիների դադարից հետո վերականգնեց գեղեցիկ, պահանջատիրական ու հայրենասիրական ավանդույթ՝ տնօրինության ղեկավարությամբ կազմակերպելով երթ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր,որտեղ մասնակցեցին Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցները:
Երթի ընթացքում յուրաքանչյուրը մտովի տեղափոխվում էր դեպի հեռավոր 1915 թվականը՝հիշելով իր նախնիների հետ կատարվածը, միևնույն ժամանակ բոլորիս հետ կիսվում դրա մասին:
Երթի ընթացքում յուրաքանչյուրը հիշում ու պահանջում էր դատապարտել ու պատժել ոճրագործ Թուրքիային ցեղասպանություն իրագործելու համար:Երթի վերջում գրադարանի աշխատակիցները ծաղկեպսակ խոնարհեցին հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հուշակոթողի՝ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ:
Իսկ գրադարանի փոքր ցուցասրահում բացվել է գրականության և մամուլի ցուցադրություն`նվիրված Մեծ եղեռնի 106-ամյա տարելիցին: Այստեղ ներկայացված են տարբեր պարբերականներում, թերթերում ու գրքերում գրված այն հոդվածներն, որոնք անդրադարձել են անցյալ դարասկզբի ոճրագործությանն ու ողբերգությանը:
Նշենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մեկ շաբաթ: Միջոցառումները շարունակվելու են ապրիլի 27-ին, Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ծրագրով,որտեղ ելույթ է ունենալու Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը։
Ծրագրում՝ հնչելու են Առնո Բաբաջանյանի դաշնամուրային տրիոն,Կոմիտաս-Ասլամազյանի մանրանվագները:Երաժշտական կատարումներով հանդես են գալու Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի երաժիշտներ Սյուզի Երիցյանը, ջութակ, Անժելա Սարգսյանը թավջութակ և Խաչիկ Անդրեասյանը դաշնամուր:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները՝ Ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1835 դիտում
10:27 19-05-2021
Սիրված գրքօջախը մասնակցում է թանգարանային միջազգային օրվան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3700 դիտում
14:46 25-04-2021
Ուկրաինայում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այս բաժնից
709 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2056 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
709 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար