1838 դիտում
10:27 19-05-2021
Սիրված գրքօջախը մասնակցում է թանգարանային միջազգային օրվան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Մշակույթի ճյուղերն են լեզուն, գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն:
Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:Հայաստանում մինչև օրս մնացել են մշակութային ոլոր-տներ,գործիչներ ու օջախներ,որոնք պահպանում ու տարածում են,ինչպես տեղի, այնպես էլ օտարազգի մշակույթի ավանդույթները, թե մեր, այնպես էլ արտերկրում:Խոսենք մի շատ հետաքրքիր ու յուրահատուկ ծրագրի մասին,որն իրականացվում է յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին: Խոսքը թանգարանային միջազգային օրվա մասին է: Սրա շրջանակում յուրաքանչյուր թանգարան իր դռներն է բացում այցելուների առջև և մինչև ուշ կեսգիշեր ներկայանում բազմազան ծրագրերով ու ցուցադրությամբ:
Այսպիսով՝մայիսի 18-ին մեր երկրում նշվեց Թանգարանների միջազգային օրը: Մի քանի խոսքով սրա նախապատմության մասին: Թանգարանների միջազգային խորհրդի «ԻԿՕՄ» առաջարկով միջազգային հանրությունը 1977 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին, կարևորելու դրանց դերը որպես հասարակության կրթական, մշակութային և ժամանցային կենտրոններ:
Թանգարանները մեր մշակույթի, կրթության և զարգացման կարևորագույն կենտրոններն են, որտեղ պահվում և ներկայացվում են մեր պատմական հիշողությունը, կարևոր իրադարձությունների, փաստերի և մեր ազգային ինքնության վկայությունները:
Մայիսի 18-ը պատեհ առիթ է կարևորելու թանգարանների դերը՝ որպես նոր գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և ներշնչվելու, ստեղծագործելու և երևակայական հղացումները կյանքի կոչելու օջախներ:
Եվ ահա ինչպես հաղորցում են Հայաստանի Հանրապետության Կրթության Գիտության Մշակույթի Սպորտի նախարարությունից, COVID-19 համավարակով պայմանավորված՝ այս տարի Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» ակցիան նշվեցին նույն օրը՝ մայիսի 18-ին: Սրանք իրականացվեցին «Թանգարանների ապագան. վերականգնել և վերաիմաստավորել» խորագրի ներքո` թանգարաններին և համայնքներին առաջարկելով ստեղծել, պատկերացնել և կիսել արժեքի ստեղծման նոր պրակտիկաներ, մշակութային հաստատությունների նոր բիզնես մոդելներ և նորարարական լուծումներ ներկայիս սոցիալական, տնտեսական և բնապահպանական մարտահրավերների համար: Այսպիսով՝այս տարի մայիսի 18-ին` Թանգարանների միջազգային օրը, ՀՀ և Արցախի Հանրապետության 113 մշակութային կազմակերպություններ անվճար հիմունքներով իրենց հարկի ներքո ընդունեցին այցելուներին` իրենց բազմաբովանդակ միջոցառումներով անմոռանալի դարձնելով յուրաքանչյուր այցելուի օրը:
Մի քանի խոսքով ցանկանում եմ խոսել մի շատ կարևոր,յուրահատուկ ու հետաքրքիր ցուցադրության մասին,որը կազմակերպել էին հայ գրքաասեր, մշակութասեր ու ընթերցասեր հասարակության սիրված օջախներից մեկում՝ Հայաստանի Ազգային գրադարանում:
Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ, գրականագետներ,գրադարանային ոլորտի մասնագետներ ու ընթերցասեր հասարակություն՝ մասնակցելու առաջին անգամ, միայն մեկ օր Գրատպության թանգարանում ցուցադրվող Հայաստանի ազգային գրադարանի փոքրածավալ գրքերի ցուցադրությանը։
Սա կազմակերպել էին թանգարանների միջազգային օրվան և թանգարանների գիշեր ծրագրերի շրջանակում: Նշենք,որ ցուցադրվող գրականությունը պահպանվում է սիրված գրքօջախի Անձեռնմխելի գրականության բաժնի Հայ գրքի ուսումնասիրման ենթաբաժնի հազվագյուտ գրականության և հայ գրքի պահպանման ենթաբաժնի հավաքածուներում։
Նշենք,որ այցելուներին հայ գրատպության օջախների,թանգարանում ներկայացվող գրքերի հետ ծանոթացնում էին սիրված մշակութային վայրի աշխատակիցները:
Նույն օրը այստեղ տեղի ունեցան նաև երկու հանդիպում-դասախոսություններ՝միջոցառումների ժամանակ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ գրատպության թանգարանի վարիչ Բալասան Հարությունյանը:Նա հակիրճ ներկայացրեց օրվա խորհուրդն ու թանգարանում պահվող տպագիր գրքերի մասին՝նշելով այն հանգամանքն,որ Հայաստանը միացել է թանգարան գիշեր ծրագրին 2005 թվականից: Իր խոսքում նա նշեց. Փոքրածավալ գրքերի տպագրությունը յուրօրինակ արվեստ է: Շատերը փոքրածավալ գիրքը մանրանկարչություն են համարում, որոնք կոչվում են մակրոմինիատուրական գրքեր:
The Museum of Printing / Գրատպության թանգարանում այսօր բացվեց փոքրածավալ գրքերի ցուցադրություն։ Ցուցադրության են ներկայացված Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի ֆոնեդերում պահվող օտարալեզու հազվագյուտ հավաքածուից ինչպես նաև Հայաստանում տպագրված հայերեն փոքրածավալ գրքերից օրինակներ։Մեկ հետաքրքիր փաստ փոքրածավալ գրքերի մասին.1964թ.-ին Ճապոնիայի աշխարհահռչակ միկրոգրքերի հրատարակմամբ զբաղվող «Toppan Printing» տպարանը հրատարակել Է աշխարհի ամենափոքր գիրքը, որը կոչվում է «Չորս սեզոնի ծաղիկները»: Գրքի չափերն ընդամենը 0,75 x 0,75 միլիմետր է, այն ունի 22 Էջ: Գրքին տրվել Է «Չորս սեզոնի ծաղիկները» անվանումը: Այն իրենից ներկայացնում Է տեղեկատու Ճապոնիայի բոլոր ծաղիկների եւ բույսերի վերաբերյալ և ստեղծվել Է ութ ամսում:Այսպիսով՝ցուցադրվող գրականություննն ընդգրկում է գրպանի բառարաններ,(Block Michael,Roman- Francer, 1926.), (Gasc Ferdinand, Smallest French-English dictionary, Smallest French-English dictionary, 1895.) կտակարաններ, ուղեգրություններ և այլ օտարալեզու փոքրածավալ գրքեր կարող եք տեսնել Գրատպության թանգարանում:
Հայ հեղինակների, ինչպես օրինակ Հովհաննես Թումանյանի, Խնկո Ամոր, Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակյանի, Գեղամ Սարյանի Պետրոս Դուրյանի և այլոց ստեղծագործությունների փոքրածավալ հրատարակությունները ևս ներկայացված են ցուցադրությանը:Հետաքրքիր դասախոսություններով հանդես եկան Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Գագիկ Սուքիասյանը«Հայ գրատպության թանգարանը գրադարանագիտության, գրքագիտության և թանգարանագիտության համատեքստում», ու «Տիր» հայագիտական կենտրոնի տնօրեն Դավիթ Աղաջանյանը «Հակոբ Մեղապարտ. Հայ գրատպության նվիրյալը» զեկույցով:
Գագիկ Սուքիասյանը արժևորեց գրքի,գրատպության թանգարանի ու գրադարանի միջև կապը՝դրանք ներկայացնելով տարբեր տեսանկյուններով ու ձևաչափերով:
Մասնավորապես՝նա հիմնավորվեց գրատպության թանգարանի գործառույթների վրա, որն ըստ նրա համարվում է գրականության ու տպագրության տեղեկատվական հանրագիտարան:
Այցելելով այստեղ բանահավաքներն ու բանասերները հնարավորություն կունենան հավաքագրել բավականաչափ տվյալներ գրքի անցած ուղու,կարգավիճակի,պատմության վերաբերյալ:Նա կարևորեց այն փաստն,որ առանց գրքի հնարավոր չէ թվայնացնել ոչ մի տեղեկություն ու տվյալ: Նա արժևորեց նաև այն հանգամանքն,որ առանց թանգարանի հնարավոր չէ հաղորդակցվել գրքի հետ:Նա կարևորեց նաև մի շարք առանձնահատկություններ,որոնք կապված են գրքի ու գրատպության թանգարանի հետ՝նշելով այն փաստն,որ թանգարանն եզակի ու յուրահատուկ գործունեություն է ծավալում մեր երկրում:
Նա առաջարկեց,որպեսզի գրատպության ու թանգարանի մասին դասընթացներ սկսել բոլոր դպրոցներում՝արժևորելով գրքի նշանակությունը ու դերը հասարակության մեջ:Իր խոսքում նա նշեց ռազմական առանձին գրադարանի բացման մասին,որտեղից օգտվելով մեր զինծառայողները կմասնագիտանան համապատասխան ռազմական ուղղություններում:
Գագիկ Սուքիասյանն առաջարկեց,որպեսզի համատեղ ջանքերով հաջորդ տարի կազմակերպեն հայ գրատպության 510-րդ տարելիցին նվիրված ծրագրեր,մասնավորապես անցկացնել լայնամասշտաբ գիտաժողով՝ զեկուցողներ հրավիրելով ինչպես Հայաստանից,այնպես էլ Արցախից ու Սփյուռքից,իսկ զեկույցների ժողովածուն թարգմանել մի քանի լեզուներով.Հայաստանն արտերկրում ներկայացնելու նպատակով:
Իր ելույթի ընթացքում նա ներկայացրեց նաև Լիտվայի Հանրապետության համալսարանի պրոֆեսորներից Լեվ Վլադիմիրովի Մոսկվայում 1988 թվականին հրատարակված Գրքի համընդհանուր պատմություն աշխատությունը:Այստեղ հետաքրքրության էր արժանի այն փաստն,որ մի շարք երկրենրի կողքին ներկայացված էր նաև մեր երկիրը:
Իր ելույթի վերջում ի նշանավորումն թանգարանային գիշերվա միջոցառումների և որպես երախտիք հայ գրատպության թանգարանին նվիրեց իր հեղինակած Գիրքը և գրադարանային տեղեկատվական մշակույթը Արցախում աշխատությունը:
Դավիթ Աղաջանյանն իր խոսքում նա նշեց.-16-րդ դարում հայ մշակութային կյանքի մեջ ամենախոշոր իրադարձությունը՝ հայկական տպագրության սկզբնավորումը, կապված է Հակոբ Մեղապարտի անվան հետ։
Քանի որ Հայաստանում այդ ժամանակ գիրք տպագրելու համար նպաստավոր պայմաններ չեն եղել, Մեղապարտը իր տպարանը հիմնել է Վենետիկում: Իտալական իշխանություններից հայերեն գրքեր հրատարակելու թույլտվություն ստանալով՝ տեղի գրաձուլող վարպետներին իր տված նմուշներով պատվիրել է հայերեն բոլորգիր և գլխագիր տպատառեր, զարդագրերի, պատկերների, զարդաձև շրջանակների տպատախտակներ, ձեռք է բերել տպագրական մեքենա և այլ սարքեր: Մեղապարտի սարքավորած առաջին հայկական տպարանը գործել է 1512–13 թթ-ին և լույս է ընծայել հավանաբար 6 գիրք (պահպանվել են 5-ը):
Տպագիր գրքերից առաջինը՝ «Ուրբաթագիրքը», աղոթքների ու մաղթանքների ժողովածու է. ընդգրկված են ընդարձակ հատվածներ Ավետարանից, մի հատված Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից: Այնուհետև տպագրել է «Պատարագատետր», «Աղթարք», «Պարզատումար», «Տաղարան» գրքերը, որոնցից միայն «Պատարագատետրն» ունի հրատարակության թվականը, վայրն ու տպագրիչի անունը նշող հիշատակարան՝ «Այս սուրբ տառերը գրվեցին 1513-ին Վենեժ աստվածապահ քաղաքում, որ է Վենետիկ՝ Ֆրանկստան, Մեղապարտ Հակոբի ձեռքով»: Այն ներկայացնում է պատարագի կարգը Հայ եկեղեցում: Հակոբ Մեղապարտի տպագրած գրքերի էջերը գեղեցիկ զարդանախշված են. դրոշմված են 4 մեծ և 24 փոքր զարդեր, մի շարք պատկերներ, զարդագրեր: Տպագրությունը երկգույն է՝ սև ու կարմիր: Գրքերը փոքր են՝ կաշվե զարդանկար կազմերով: Վերջին էջերին Հակոբ Մեղապարտի տպանշանն է՝ լատիներեն D. I. Z. A. տառերով. Dei Servus հայերեն նշանակում է Աստծու ծառա, Iakobus` Հակոբ, Zanni` Ծաննի՝ Հովհաննես (յան), Armenius` Հայ: Յուրաքանչյուր գիրք տպագրվել է մի քանի հարյուր օրինակով: Այս գրքերը Վենետիկից հայրենիք և հայաբնակ այլ վայրեր են հասցրել հայ վաճառականները:
Դասախոսությունների ու ելույթների վերջում տեղի ունեցավ քննարկում գեղեցիկ քննարկում հարց ու պատասխանի առողջ մթնոլորտում:Ամփոփելով դասախոսությունները Բալասան Հարությունյանը հույս հայտնեց,որ այցելուներն այսուհետ ավելի հաճախակի առիթ կունենան մասնակցելու նմանատիպ միջոցառումների ու քննարկումները՝ծանոթանալու մեր երկրի մշակույթի,մասնավորապես գրատպության դեռևս չբացահայտված էջերի հետ:
Այսպիսով՝զեկուցողներն այնպիսի հետաքրքրությամբ ու ոգևորվածությամբ էին զեկույցներն ընթերցում,կարծես լինեին այդ ժամանակների խոսուն վկան:
Գարիկ Ավետիսյան Լուսանկարները՝ Հայաստանի Ազգային գրադարանի ֆեյսբուկյան էջի և Սիրարփի Կարապետյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+