1366 դիտում
18:22 25-04-2021
Շվեյցարիայում կայացել են Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումներ
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Ժնևի Սուրբ Հակոբ հայոց եկեղեցում Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ.Գուսան վարդապետ Ալջանյանի կողմից ապրիլի 24-ին մատուցվել է Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների։
Ոգեկոչկման արարողությունը շարունակվել է եկեղեցու հարևանությամբ բացօթյա տարածքում՝ Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանի մոտ։ Դուդուկահար Լևոն Մինասյանի կատարմամբ հնչել է Կոմիտասի «Դլե Յամանը»։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունից, ելույթով հանդես է եկել Շվեյցարիայի հայկական միության (Union Arménienne de Suisse) փոխնախագահ Րաֆֆի Գիրագոսյանը։
Ըստ աղբյուրի՝ Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ծաղկեպսակ է զետեղել Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին։ Ներկաներին ուղղված իր խոսքում նա երախտիքի խոսք է ուղղել այն շվեյցարացիներին, որոնք Հայոց ցեղասպանության օրերին նեցուկ կանգնեցին մեր ժողովրդին՝ փրկելով հարյուրավոր կյանքեր։
Դեսպանը նշել է. «Հայ ժողովուրդն իր մեջ ուժ և կամք գտավ, հակառակ իրեն պատուհասած բոլոր արհավիրքների, վերապրելու ու վերընձյուղվելու ի Մայր Հայաստան և ի սփյուռս աշխարհի։ Ավելին, հայ ժողովուրդը պատմական իրողություն դարձրեց հայոց անկախ պետականությունը, որը կանխելու նպատակով էին օսմանյան պարագլուխները ձեռնարկում իրենց հրեշավոր հայակործան ծրագիրը։ Սարդարապատի զանգերն այսօր էլ ղողանջում են՝ կանչելով մեզ ամուր ու անսասան պահել Հայաստանի անկախ պետությունը, քանի որ այն հայ ժողովրդի հավիտենական գոյության անփոխարինելի երաշխավորն է»։
Դեսպանությունից նաև հայտնում են, որ նույն օրը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառումներ են տեղի ունեցել Ցյուրիխում, Տիչինոյում, Դուբենդորֆում և Շվեյցարիայի մի շարք այլ բնակավայրերում։

Նմանատիպ նյութեր
3703 դիտում
14:46 25-04-2021
Ուկրաինայում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
1210 դիտում
11:43 26-04-2021
Լիոնում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել
Այս բաժնից
1006 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
760 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
850 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ