211652_close_icon
views-count2019 դիտում article-date 10:42 26-04-2021

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամը վայր է դնում մանդատը

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը վայր է դնում մանդատը։ Նա իր որոշման մասին հայտնել է Facebook-ում:

Նա նշում է, որ 2,5 տարի առաջ դառնալով Երևանի ավագանու անդամ` փորձել է երևանցու կյանքն ավելի լավը դարձնել։

«Ավաղ, այն ինչ կատարվում է մեր երկրում վերջին 3 տարվա ընթացքում, բոլորիս է հայտնի, և ակնկալել, որ քայլականների հետ հնարավոր էր որևէ հաջողության հասնել, սին հույսեր էին։ Իսկ ահա վերջին յոթ ամսվա խայտառակ իրողություններն ինձ համար այլևս անհնարին դարձրեցին այս անպատասխանատուների հետ որևէ բան քննարկելը, աշխատելը, նիստերին մեկ դահլիճում գտնվելը, դա իմ սկզբունքներին հակասում է։ Ես վայր եմ դնում Երևանի ավագանու անդամի մանդատս»,– գրել է Առաքելյանը։

Նա նաև շնորհակալություն է հայտնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը վերջին 2,5 տարվա համագործակցության և վստահության համար, ԲՀԿ–ին հաջողություն մաղթում առաջիկա ԱԺ ընտրություններում։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

2,5 տարի առաջ ստանձնեցի Երևանի ավագանու անդամի մանդատս։Այս ընթացքում ուժերիս ներածին չափով փորձել եմ այնպես անել,որ...

Posted by Hripsime Arakelian on Sunday, April 25, 2021

Նմանատիպ նյութեր