211652_close_icon
views-count1757 դիտում article-date 20:42 26-04-2021

«Ռեալին», «Բարսելոնային» և «Յուվենտուսին» կարող են խիստ պատժի ենթարկել

«Ռեալին», «Բարսելոնային» ու «Յուվենտուսին» ամենախիստ պատժամիջոցներ են սպասվում Սուպերլիգայի նախագիծը լքել չցանկանալու համար, հայտնում է Armsport.am-ը:

Աղբյուրի համաձայն, ՈւԵՖԱ-ն բավականին մեղմ կվերաբերվի անգլիական ակումբներին: Հենց Պրեմիեր լիգայի ակումբներն էին առաջինը հայտարարել Սուպերլիգայից դուրս գալու մասին:

Նշվում է, որ «Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը» այն երեք ակումբներն են, որոնց սպասվում է ամենախիստ պատժամիջոցները, քանի որ նրանք պաշտոնապես չեն հրաժարվել նախագծից, իսկ «Ատլետիկոյի», «Միլանի» և «Ինտերի» համար պատիժը այդքան կոշտ չեն լինի:

«Յուրաքանչյուր ոք պետք է յուրովի պատասխան տա», – ավելի վաղ ասել էր ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը:

Նմանատիպ նյութեր