211652_close_icon
views-count2171 դիտում article-date 21:31 26-04-2021

Յան Նեպոմնյաշչին հաղթեց հավակնորդների մրցաշարում և Մագնուս Կարլսենի հետ կպայքարի աշխարհի չեմպիոնի կոչման համար

Ռուս շախմատիստ Յան Նեպոմնյաշչին ժամանակից շուտ հաղթել է հավակնորդների մրցաշարում, որը կայացել է Եկատերինբուրգում, հայտնում է Armsport.am-ը:

Մրցաշարի 13-րդ տուրում Նեպոմնյաշչին սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, իսկ նրա մոտակա հետապնդող Անիշ Գիրին սև խաղաքարերով պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկին։

Վերջին տուրից առաջ Նեպոմնյաշչին Գիրիին գերազանցում է մեկ միավորով, ընդ որում եթե վերջնական արդյունքում հավասար միավորներ գրանցվեն, ապա անձնական հանդիպումների արդյունքում հաղթող կճանաչվի ռուս գրոսմայստերը։

Հիմա Նեպոմնյաշչին աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ կվիճարկի շախմատի համաշխարհային թագը։ Խաղը կկայանա 2021 թվականի նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 16-ը Դուբայի համաշխարհային ցուցադրության ժամանակ։
 

Նմանատիպ նյութեր