211652_close_icon
views-count1620 դիտում article-date 23:56 03-07-2022

Յան Նեպոմնյաշչին` հավակնորդների մրցաշարի հաղթող

Ռուսաստանցի գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին դարձել է Մադրիդում ընթացող հավակնորդների մրցաշարի հաղթող։

13-րդ տուրում ռուսաստանցին սպիտակ խաղաքարերով խաղաց հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ, ինչը նրան թույլ տվեց ժամանակից շուտ զբաղեցնել 1-ին տեղը։

Նրա առավելությունը մոտակա հետապնդողներ չինացի Դին Լիրենի և ամերիկացի Հիկարու Նակամուրայի նկատմամբ մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ 2,5 միավոր է:

2023 թվականին շախմատային թագի համար մրցախաղում Նեպոմնյաշչին կխաղա աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։

Նմանատիպ նյութեր