211652_close_icon
views-count2045 դիտում article-date 21:51 26-04-2021

ՈւԵՖԱ-ն հետաքննություն կանցկացնի Զլաթան Իբրահիմովիչի՝ բուքմեյքերական գրասենյակի հետ կապերի գործով

ՈւԵՖԱ-ն տեսուչ է նշանակել, որը կհետաքննիչ «Միլանի» և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլաթան Իբրահիմովիչի վերաբերյալ:
 
Իբրահիմովիչը կասկածվում է Bethard բուքմեյքերական գրասենյակում ֆինանսական շահեր և փայաբաժին ունենալու մեջ:
 
Շվեդ ֆուտբոլիստը Bethard-ի բաժնետեր է դարձել իրեն պատկանող Unknown AB ընկերության միջոցով՝ 2018 թվականին:
 
Իբրահիմովիչի ընկերությանը պատկանում է Gameday Group PLC ընկերության բաժնտոմսերի 100%-ը, որն էլ համարվում է Bethard-ի միակ բաժնետերը:
 
ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կանոնների համաձայն, այն խաղացողներին, որոնք ֆինանսական շահեր ունեն բուքմեյքերական ընկերություններում, չի թույլատրվում մասնակցել մրցաշարերի:

Նմանատիպ նյութեր