21472 դիտում
21:36 27-04-2021
Գեղարքունիքի մարզի դատախազը մեկնաբանում է իր և քննչականի պետի միջև իբրև տեղի ունեցած միջադեպը. «Նման սուտ կարող էր հորինել և տարածել միայն անբարոյականների ընտանիքում ծնված և մեծացած անձը»
Այսօր՝ ապրիլի 27-ին, էլեկետրոնային լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել, որ Գեղարքունիքի մարզում միջադեպ է տեղի ունեցել Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Կարապետ Համբարձումյանի և Գեղաքունիքի մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանի միջև և, ըստ լրատվամիջոցի աղբյուրի, քննչականի պետն ու դատախազը չեն հասկացել միմյանց, որի ժամանակ քննչականի պետը հարվածել է մարզի դատախազին:
Նշված լուրի մասին մեկնաբանություն ստանալու նպատակով SHAMSHYAN.com-ի թղթակիցը հեռախոսազրույց է ունեցել Գեղարքունիքի մարզի դատախազ Ռ. Երիցյանի հետ:
Վերջինս, լսլելով հարցը՝ հայտնեց. «Կարող եմ հայտնել միայն, որ միջադեպի մասին լուրերը մտացածին են։ Նման սուտ կարող էր հորինել և տարածել միայն անբարոյականների ընտանիքում ծնված և մեծացած անձը՝ հետապնդելով ինձ հայտնի շահեր, ինչը, սակայն, հակառակ ազդեցություն է ունենալու։ Ցավում եմ նաև, որ ՀՀ լրատվական դաշտում առկա են նման մարդկանց ստերը առանց պատշաճ ստուգելու տարածող ու դրանով դատախազության հեղինակության հետ խաղալ ցանկացող լրատվամիջոցներ։