211652_close_icon
views-count30422 դիտում article-date 14:59 06-07-2017

Հայոց բանակ ճանապարհվեցին սահմանում ծնված ու մեծացած, հայրենասիրության բարձր ոգով դաստիարակված,կրակոցների տակ ծնված և թրծված նոյեմբերյանցի տղաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 5-ին, Նոյեմբերյանի տարածքային զինկոմիսարիատից թվով 25 նորակոչիկներ մեկնեցին ազգային բանակ: Զինկոմիսարիատում հավաքվել էին նորակոչիկների ծնողներ, հարազատներ, համայնքապետեր: Զորակոչիկներին ողջունեց և բարի ու անփորձանք ծառայություն մաղթեց Նոյեմբերյանի զինկոմ փոխգնդապետ Կամո Հարությունյանը: Ոսկեվան համայնքի վարչական ղեկավար, նախկին զինվորական Սերյոժա Ալեքսանյանն էլ իր ելույթում խոսեց բանակաշինության ակունքների, և սահմանում ծնված ու մեծացած տղաների հայրենասիրության բարձր ոգու մասին: -Դուք կրակոցների տակ ծնված և թրծված տղաներ եք, և միշտ հիշեք, որ եթե աղջիկը ծնվում է ազգը աճեցնելու համար, ապա տղան ծնվում է հայրենիքը պաշտպանելու համար: Համայնքների վարչական ղեկավարները նվերներ հանձնեցին զորակոչիկներին: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 271+
271+

Նմանատիպ նյութեր