30824 դիտում
23:56 27-04-2021
Երևանում «Վարդակակաչ» ՍՊԸ-ի աշխատակիցը Opel-ով վրաերթի է ենթարկել «Յասաման» ՍՊԸ-ի աշխատակցին
Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 24-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Այդ օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 63-ամյա Հովիկ Մ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցի 41 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 33-ամյա Հրանտ Մ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Հովիկ Մ.-ն աշխատում է «Վարդակակաչ» ՍՊԸ-ում, իսկ վրաերթի ենթարկված Հրանտ Մ.-ն՝ «Յասաման» ՍՊԸ-ում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
20527 դիտում
16:33 02-01-2017
Երևանում «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի աշխատակիցը Mercedes-ով վրաերթի է ենթարկել «Երևանի շաուրմա» ՍՊԸ-ի աշխատակցին