2568 դիտում
11:55 29-04-2021
Այսօր Արծվիկ Մինասյանը, Իշխան Սաղաթելյանը, Գեղամ Մանուկյանը, Տարոն Տոնոյանը, Գերասիմ Վարդանյանը կանչվել են հարցաքննության. փաստաբան
Իշխան Սաղաթելյանը, Արծվիկ Մինասյանը, Գեղամ Մանուկյանը, Տարոն Տոնոյանը, Գերասիմ Վարդանյանը կանչվել են հարցաքննության: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը:
«ՀՅԴ գերագույն մարմինը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որով մեր երկրում տիրող իրավական «բարդակի» կապակցությամբ բոլոր անհանգիստ քաղաքացիներին հրավիրեց այսօր՝ ժամը 17:00-ին հավաքվել ՀՀ գլխավոր դատախազության մոտ։
Այդ հրավերին արձագանքեցին բազմաթիվ քաղաքացիներ։
Եվ օ՜ հրաշք։
Այսօր՝ Երևան քաղաքի քննչական վարչության կողմից հարցաքննության են կանչվել ՀՅԴ անկյունաքարային դեմքերը՝
Իշխան Սաղաթելյանը,
Արծվիկ Մինասյանը,
Գեղամ Մանուկյանը,
Տարոն Տոնոյանը,
Գերասիմ Վարդանյանը»,- գրել է Գալստյանը:
Նշենք, որ իր ֆեյսբուքյան էջում ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը գրել էր. «Արծվիկ Մինասյանից, Գերասիմ Վարդանյանից հետո այսօր առավոտյան ոստիկանները մեր դուռն էլ թակեցին հարցաքննության ներկայանալու ծանուցագրով։ Իշխանությունն ու Նիկոլը կատաղել են, չեն հանգստանում։ Նրանք սկսել են խոսել միայն քրեական գործերի լեզվով։ Պատրաստ ենք։ Վարժ ենք։ Ուղղակի քննիչներն են մեղք մեր ձեռքը։
Այսօր 15։30, բոլորիս (կարծում եմ դեռ ցանկը մեծանալու է) կանչել են Երեւանի քաղաքի քննչական վարչություն։ Լավ չհասկացա՝ կասկածյալի կամ վկայի կարգավիճակով։ Ենթադրում եմ, որ տեղում արդեն մեղադրանք կառաջադրեն։ Բայց այդ շենք ուրիշ ապրումներով եմ մտնելու։
Իսկ 17։00 բոլորս հավաքվում ենք ՀՀ Գլխավոր դատախազության դիմաց։ Անօրինականության կենտրոնակայանի մոտ մեր բողոքը հայտնելու Հայաստանում շարունակվող համատարած անօրինականության եւ իրավական քաոսի դեմ»:
Վերոնշյալին կից Գեղամ Մանուկյանը հրապարակել է իրեն ուղարկված ծանուցագիրը:

Նմանատիպ նյութեր
2114 դիտում
11:42 03-05-2021
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը և ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահը կանչվել են ՔԿ
2417 դիտում
17:18 09-01-2021
Վազգեն Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը և Արթուր Վանեցյանը հանդիպում են ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ
Այս բաժնից
775 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված