2504 դիտում
22:45 29-04-2021
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարն ընդունել է Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարողին և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին
Այսօր՝ ապրիլի 29-ին, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն ընդունել է Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արթուր Պետրոսյանին և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանին։
Հանդիպմանը մասնակցել են ԲԸՏՄ կենսաբազմազանության վերահսկողության վարչության պետ Գեղամ Խաչատրյանն ու Բուսական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Միքայել Սանթրոսյանը։
Քննարկման ընթացքում Հ.Մարտիրոսյանը կարևորել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացումը և ընդգծել ապօրինի ծառահատումների, փայտանյութի տեղափոխման դեմ ուղղված պայքարի, կանխարգելիչ միջոցառումների զարգացման տեսլականը։
Անդրադարձ է կատարվել փայտանյութի ձեռքբերման և իրացման, թափուկ վառելափայտի մթերման և բացթողնման, պահպանության և վերահսկողական մեխանիզմների բարելավմանն ուղղված հարցերին և բնապահպանական ոլորտը կարգավորող օրենսդրական բացերին ու հնարավոր փոփոխություններին։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին